Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Կերակրատեսակի անվանումը ծագում է «խաշել» բառից: Խաշի սեզոնը Հայաստանում բացվում է ուշ աշնանը` առաջին ցուրտ օրերի ժամանակ և շարունակվում է մինչև տաք օրեր: Խաշը պատրաստում են տավարի տոտիկներից։
Ժողովրդի շրջանում տարածված մտայնության համաձայն` խաշն օգտակար է հատկապես կոտրվածքների ժամանակ, քանի որ նպաստում է կոտրվածքները արագ վերականգնելուն:
Սակայն խաշը, որպես ուտեստ, սննդային արժեք չունի, մինչ նրան չավելացնենք գլխավոր բաղադրիչները՝ հացը կամ լավաշ, ինչպես նաև սխտոր, առանց որոնց անհնարին կլինի պատկերացնել ավանդական կերակուրը, որն, անշուշտ, կլինի անհամ։
Ում չի կարելի ուտել խաշ
Խաշն իր մեջ պարունակում է խոլեստերինի մեծ քանակություն, հետևաբար եթե հիվանդն ունի ճարպակալման հետ կապված խնդիրներ, խորհուրդ չի տրվում խաշ ուտել, քանի որ նրանց մոտ նյութափոխանակությունը խանգարված է։