Իրանում ալկոհոլային թունավորումից 48 մարդ է մահացել։
Իրանի Մազանդարան, Գիլան, Հեմադան և Զանջան նահանգներում մեթիլ սպիրտից առաջացած ծանր թունավորումից շատերն ամբողջովին կորցրել են իրենց տեսողությունը, հայտնել են տեղի լրատվամիջոցները։
Իրավապահներն արդեն հայտնաբերել ու կալանավորել են խմիչքն արտադրողներին և վաճառողներին։