Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում Հոկտեմբերի 13-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ Հոկտեմբերի 13-ին ժամը 18:00-22:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական տարածքի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: