Քիչ առաջ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել:

Այս պահին պաշտոնական տեղեկատվություն ուժգնության կամ վնասների մասին հայտնի չեն, սակայն սոցիալական ցանցերում օգտատերերն արդեն իսկ հրապարակում են, որ զգացել են երկրաշարժը:

Թարմացված․ 

Ժամը 20:44-ին  Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում Դվին և Նարեկ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։