Խոյ

Ազատվեք վատ սովորություններից, փոխեք ձեզ, փոխեք աշխարհընկալումը և կյանքը կդառնա ավելի հանգիստ: Այժմ դուք գտնվում եք այլ մարդու ազդեցության տակ, փորձեք ինքնուրույնություն ձեռք բերել:

Ցուլ

Այն ամենը, ինչ ձեզ համար մինչ այս պահը անհայտ էր, կդառնա հայտնի, գայլը, որը գառան դիմակով է, ցույց կտա իր իրական դեմքը, պատրաստ եղեք հիասթափության:

Երկվորյակ

Քիչ տարվեք ուրիշների խնդիրներով, զբաղվեք ձեզանով ու ձեր խնդիրներով: Այդ ժամանակ ճակատագիրը ձեզ կպարգևատրի: Եղեք ուշադրության կենտրոնում, ձեզ ներկայացրեք լավագույն լույսի ներքո և կհասնեք հաջողության: Եթե կողակից ունեք, շատ ժամանակ տրամադրեք նրան:

Խեցգետին

Դուք «երկու կես» կլինեք ընտանիքի ու գործի արանքում: Գործնականում մի փորձեք հասնել ամենաբարձրին, այժմ ամենահարմար պահը չէ դրա համար, փորձեք բավարարվել եղածով ու ժամանակ տրամադրել ընտանիքին:

Առյուծ

Ակտիվ ու ուրախ օր է սպասվում, նոր հանդիպումներ, նոր ծանոթություններ, նոր էմոցիաներ: Ուր էլ որ գնանք ձեզ ժպիտով են սպասելու ու ընդունելու, օգտվեք առիթից ու լավ ժամանակ անցկացրեք:

Կույս

Եթե կուտակած պարտքեր ունեք, փորձեք ազատվել դրանցից, եթե չկատարած խոստումներ ունեք, փորձեք կատարել խոստումները, հակառակ դեպքում մարդիկ կսկսեն ձեզ լուրջ չընդունել:

Կշեռք

Կյանքը ձեզ համար հաճելի անակնկալ է պատրաստել: Սպասվում է ճակատագրական փոփոխություն դրական լույսի ներքո: Դուք առաջնորդ եք էությամբ, օգատոգրծեք դա և կհասնեք հաջողության:

Կարիճ

Լսեք կանխազգացմանը և վստահեք դրան: Կանխազգացմանը լսելով, լուրջ հարցերում որոշումներ կայացնելիս չեք սխալվի: Մինչ այս պահը ձեզ համար անորոշ իրավիճակը որոշակիություն կստանա:

Աղեղնավոր

Գերակտիվ շրջան է հարցերի լուծման համար: Դուք լի եք էներգիայով, այնպես որ ավարտին հասցրեք պակաս գործերը: Շրջապատը ձեզ համարում է ազտվության օրինակ, այդպես շարունակեք:

Այծեղջյուր

Ընտանեկան կյանքում փոփոխություններ են սպասվում, որոնց դուք ոչ մի կերպ չեք կարող միջամտել, այնպես որ ավելի լավ է զինվեք համբերությամբ: Գումարային հարցերում զուսպ եղեք, հետագայում անախորժությունների չհանդիպելու համար:

Ջրհոս

Լավ ժամանցի կարիք կզգաք, բայց մի շրապատեք ձեզ անարժաններով, լավ ժամանակ անցկացրեք նրանց հետ, ում վստահում եք: Միայնակ Ջրհոսներին սպասվում է ճակատագրական հանդիպում, նրանք հավանաբար կգտնեն իրեցն 2-րդ կեսին:

Ձկներ

Լուրջ փոփոխությունների կարիզք կզգաք և անձնական, և ընտանեկան և գործնական ասպարեզում, բայց մի կորցրեք գլուխը, ամեն ինչ իր ժամանակին կլինի: