Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում՝ Տրետուքում․ Վահե Հարությունյանը գրություն է թողել:
Երեկ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
«Լուրեր»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի զորամասերից մեկում՝ Տրետուքում: Ըստ տեղեկությունների, Վահե Հարությունյանը գրություն է գրել և ինքնասպան եղել, նաև ասում են, որ ունեցել է առողջական խնդիրներ, որոնք զինվորական պարտադիր ծառայության հետ անհամատեղելի են եղել:
Նա 6 ամիս առաջ է զորակոչվել բանակ, 18 տարեկան է: