Մեր օրգանիզմն անհավանական սթրեսի է ենթարկվում սննդի, հատկապես արագ սննդի մարսման ժամանակ։ Ամենից շատ տուժող օրգանը լյարդն է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ դետոքսինգ անել:
Օրգանիզմի մաքրումը կնպաստի լյարդի արդյունավետ աշխատանքին։ Եթե լյարդը ճիշտ չի գործում, ապա այն բացասաբար է անդրադառնում այլ օրգանների վրա և հանգեցնում խանգարումների ու հիվանդությունների։
Հետևյալ ըմպելիքները կօգնեն մաքրել ձեր լյարդը և հեռացնել ճարպերն ու տոքսինները ձեր օրգանիզմից։
1. Գունավոր ընպելիք
կիտրոն - 0,5 հատ
բուլղարական պղպեղ - 1 հատ
խնձոր - 1 հատ
վարունգ - 1 հատ
Նշված բաղադրիչներից հյութ պատրաստեք։ Կարևոր է խմել ըմպելիքը թարմ վիճակում, որպեսզի հակաօքսիդանտները ստանան իրենց պատշաճ ազդեցությունը։ Եթե օրական 2-3 բաժակ այս հյութից խմեք, ձեր լյարդը կմաքրվի, իսկ տոքսինները կհեռացվեն օրգանիզմից։ Դուք նաև կբարելավեք ձեր ընդհանուր վիճակը։
2. Ցիտրուսային կանաչ թեյ
մեկ կիտրոնի հյութ
բանան - 1 հատ
կանաչ թեյ - 0,5 բաժակ
Կանաչ թեյիով այս հզոր էքստրակտը կարողանում է շատ արագ մաքրել օրգանիզմը։ Պարզապես խառնեք այս երեք բաղադրիչները և խմեք։
3. Մաքրող ըմպելիք քրքումից
ջուր - 0,5 բաժակ
քրքում - 1/2 թ/գդ
քերած կոճապղպեղ - 1 թեյի գդալ
1 կիտրոնի հյութ
Այս ըմպելիքը կմաքրի ձեր լյարդը և կհեռացնի տոքսինները ձեր աղիքներից։ Այն նաև կկանխի լեղապարկի քարերի առաջացումը։