Չինաստանում մահացու հիվանդության բռնկում է գրանցվել, ինչի հետևանքով արդեն չորս մարդ է մահացել, հայտնում է South China Morning Post-ը։
Հոնկոնգի 91 բնակիչների թեստերը դրական են գնահատել B խմբի streptococcus-ի շատ վտանգավոր շտամը: Վարակը տեղի է ունեցել տեղական շուկայում վաճառվող քաղցրահամ ձկների հետ շփման արդյունքում:
Վարակն արտահայտվում է սեպսիսով և հոդերի թարախակույտով։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ մտահոգություն էր հայտնել մոլորակի վրա նոր համաճարակի առաջացման մեծ հավանականության վերաբերյալ, հիշեցնում է «Radiotochka NSN» հեռագրային ալիքը։