Գերմանիայի օդանավակայաններում օդային թռիչքների կառավարման համակարգի խափանումներ են։ Գերմանիայի խոշորագույն Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել առհասարակ։

Ռադիոկայանը մեջբերում է "Լյուֆթհանզա" ընկերության ներկայացուցչի խոսքը, որը հայտնել է, որ շարքից դուրս են եկել օդային թռիչքների կառավարման համակարգը եւ օդերեւութաբանական ռադարները:

 

Թե ինչի պատճառով է դա տեղի ունեցել, նա չի հայտնել ՝ նշելով, որ իրավիճակը չի անդրադարձել հեռահար չվերթների վրա ։  Այսինքն՝ պլանավորած չվերթները կկայանան։ Վերջին տվյալների համաձայն ՝ անսարքությունն արդեն վերացվել է, սակայն խափանման հետևանքները կարող են զգացվել դեռ շատ ժամեր շարունակ: