Եթե ​​դուք նրանցից եք, ովքեր քնում են փափուկ գուլպաներով` մինչեւ առավոտ առանց դրանք հանելու, ապա շնորհավորում եմ, ամեն ինչ ճիշտ եք անում, քանի որ գիշերը գուլպաներ հագնելը շատ լավ է: Այնքան լավ, որ այդ փափուկ զույգը նույնիսկ նպաստում է հիանալի սեքսին:

Գրոնինգենի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնականները ապացուցել են, որ գուլպաներով քնած մարդիկ քնի և սեքսի հետ կապված խնդիրներ չեն ունենում, իսկ օրգազմի հավանականությունն աճում է մինչև 80%-ով։ Ավելին, եթե այդ ընթացքում կորցնեք գուլպաները, ապա շանսերը կկրճատվեն երկու անգամ։

Չինաստանից բժիշկ Էլիզաբեթ Թրաթների խոսքով՝ գուլպաների մեջ ոտքերը ավելի լավ են տաքանում, ինչի արդյունքում արյունատար անոթները լայնանում են, և ուղեղին քնելու ազդանշան է ուղարկվում։ Գիշերը գուլպաներ հագած մարդիկ սովորականից 15 րոպե շուտ են քնում։

Բացի այդ, անոթների լայնացումը հանգեցնում է սեռական ֆունկցիայի բարելավմանը: Նիդեռլանդներից Թրաթների գործընկերները պարզել են, որ գուլպաներով սեքսով զբաղվող զույգերի 80%-ը շատ ավելի արագ է օրգազմի հասնում։

 

 

   

Այնուամենայնիվ, ծայրահեղությունների կարիք չկա: Ամենևին պարտադիր չէ անկողին նետվել այն նույն գուլպաներով, որոնցով ամբողջ օրը պտտվում եք՝ սկզբում գրասենյակում, մարզասրահում, այնուհետև նաև սուպերմարկետում շրջանցելով։ Միևնույն գուլպաներով մնալն առնվազն վտանգավոր է առողջության համար. այստեղ դուք կարող եք բորբոս ձեռք բերել, իսկ դա, իհարկե, ոչ բոլորին է գրգռում: