«Հրապարակի» զրուցակիցը էքստրասենս, բուսաբույժ Կարեն Ափոյանն է:

- Կարեն, առաջիկայի համար ունե՞ք կանխատեսումներ: Ի՞նչ է սպասվում Հայաստանին:

- Կանխատեսումն այն է, որ լուրջ պահ է հասունանում` տարածաշրջանում ռումբ է պայթելու, արդեն իսկ դրա նախադրյալները տեսնում ենք: Հայաստանի հետ կապված էլ ապագայում լուրջ ռիսկային փուլ է սպասվում: Հիմա ժամանակ ենք շահում, որ հետո լուրջ հարձակում լինի: Հիմնականում վտանգի սլաքներն ուղղված են Սյունիքի վրա:

 

- Այսինքն` չի լինելու խաղաղություն:

- Խաղաղությունը հարաբերական է: Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը:

- Հայաստանում իշխանափոխություն կլինի՞:

- Մոտ ապագայում նման բան չեմ տեսնում: Ակտիվություն կլինի, բայց իշխանափոխություն մոտ ապագայում չեմ տեսնում: Խաղաղ պայմաններում իշխանափոխություն չի լինելու:

- Իսկ արտահերթ ընտրություններ….

 

- Մյուս տարվա մեջ ինչ-որ նման բան տեսնում եմ, բայց այս տարի` ոչ: Ինչպես կա, այդպես էլ տարին ավարտվում է: Մենք հիմա ժամանակ ենք կորցնում, բայց հետո դրա համար կարող ենք շատ թանկ վճարել: Վատն էլ այն է, որ վճարում ենք: Ողջ աշխարհը զինվում է, իսկ մենք ոչինչ չենք անում` պաշտպանվելու համար: Կոնկրետ խնդիր է դրված` Հայաստանն առանց հայերի: Ծրագիրն արդեն կյանքի են կոչել, վերցնենք օրինակ կրթությունը, դպրոցները, դասագրքերի որակը, հանրության շրջանում վախի մթնոլորտ տարածելը: Այդ ամենը մեզ ոչնչացնելու համար է, կրոնական առումով էլ է պատերազմ սկսվել` եկեղեցու դեմ, հարվածներ են հասցվում մեր մշակույթին և այդպես շարունակ:

Արեգ Մարգարյան