Ադրբեջանցի հայտնի պրոդյուսերը մահացել է ավտովթարից.
Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Աբշերնոյի շրջանի Սարայ գյուղ տանող ճանապարհին։
Այսպիսով, Lexus ամենագնացը, որը վարել է Օքթայ Ալիևը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։
Վթարի հետևանքով Ալիևը մահացել է։ Նախնական տվյալներով՝ նա մեքենա վարելիս սրտի կաթված է ստացել։
Ժողովրդական արտիստ Մեհրիբան Զեքին և վաստակավոր արտիստ Դիլարա Ալիևան, ովքեր գտնվել են մեքենայում, ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։
Գործը նախաքննության փուլում է։
Տեսանյութը՝ այստեղ