7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 108 կիլոմետր հեռավորության վրա,

հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը։

 

Երկրաշարժը տեղի է ունեցել վեց կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 7,0 բալ: Դրանից հետո Պետրոպավլովսկ-Կամչատսկից 116 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժ՝ 4,7 մագնիտուդով։