Օգոստոսի 13-ին՝ ժամը 03:30-07։00-ն, Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաներում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։

 

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։