Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Տոնն այս տարի կնշվի օգոստոսի 18-ին:

Խաղողօրհնեքի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

MediaHub-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ Կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում գործադիրը չի ընդունել: Այսպիսով՝ օգոստոսի 18-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր: