Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ
Ժամը 02:02-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5 բալ, Կոտայքի մարզում 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։