Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի դպրոցներից մեկում ուսուցչուհիներից մեկը նոր ուսումնական տարվա նախապատրաստություններ կատարելիս է եղել, երբ դասասենյակ է մտել արջ։

Այս մասին հայտնում է News Miami-ն։

 

Դեպքը տեղի է ունեցել Peak to Peak Mountain Charter դպրոցում։

Ուսուցչուհին կարողացել է ճիշտ կողմնորոշվել եւ դուրս գալ դասասենյակից՝ փակելով դուռը։ Կինը զանգահարել է ամուսնուն, ով ժամանել է ու կարողացել արջին հանել փողոց։

Արդեն դրսում արջը փախուստի է դիմել եւ թաքնվել հարեւանությամբ գտնվող անտառային տարածքում։