Հայտնի է դարձել, որ օգոստոսի 11-ին սպասվում է չափավոր գեոմագնիսական փոթորիկ, որի ամպլիտուդը կկազմի 5 բալ։ Փոթորիկը առավել նկատելի կլինի առավոտյան իննից մինչև երեկոյան վեցը:

 

Ուժեղ փոթորիկը սկսվում է 6 բալից, բայց 5 բալը նույնպես հանգիստ չէ։

Եղանակից կախված մարդիկ կարող են զգալ անհարմարություն՝ գլխացավեր, ականջներում զնգոց, արյան բարձր կամ ցածր ճնշում, գլխապտույտ, ապատիա: Հանգիստը, կոնտրաստային ցնցուղները, շատ հեղուկներ և մաքուր օդը կօգնեն ձեզ հաղթահարել ախտանիշները։