ՌԴ Օբնինսկի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երեկ հուլիսի 27-ին ժամը 09:34-ին Տուապսեի շրջանում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (ըստ որոշ տվյալների՝ 3,9):

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Տուապսեի և Լազարևսկու միջև՝ ափից 40 կմ հեռավորության վրա՝ 5 կիլոմետր խորությամբ։

Նշվում է, որ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Մեկ այլ երկրաշարժ էլ գրանցվել է այսօր, հուլիսի 28-ին, ժամը 12:12-ին, Խաղաղ օվկիանոսում։ Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի ծոցում։ Ստացված տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,2 մագնիտուդ։