2 լիտր կաթ, 45 գրամ մածուն․ թվում է՝ չկա ավելի կարճ ու պարզ ներկայացնելու ձև, քան այս է՝ մածուն մերելու հարցում, սակայն փաստ է այն, որ ոչ միշտ է տնական մածունը համեղ, լավն ու պինդ ստացվում։

Ես էլ շատերի նման չէի կարողանում մածուն մերել տանը։ Բայց էս ձևն իմանալուց հետո էս մի բանն էլ է մոտս լավ ստացվում։ Հիմա կցված տեսանյութում դուք էլ կարող եք տեսնել այս գործի գաղտնիքներն ու նրբությունները։

Հավաստիացնում եմ՝ ճիշտ նույն կերպ անելով ամեն բան՝ դուք էլ կստանաք նման արդյունք՝ ընտիր ու պինդ, ու որ ամենակարևորն է՝ տնական մածուն։