ԱՄՆ-ի Կենայ թերակղզում աշխարհում առաջին մարդն է մահացել AKPV-ից: Ալյասկայի առողջապահության նախարարությունը ուրբաթ օրը՝ փետրվարի 9-ին, հայտարարեց տղամարդու մահվան մասին։ Նշվում է, որ ամերիկացու մոտ թուլացել է իմունիտետը՝ քաղցկեղի բուժման պատճառով։ Նա մենակ էր ապրում անտառապատ տարածքում և շփվում էր թափառական կատվի հետ, որը, ըստ նրա, պարբերաբար ճանկռել է իրեն և որսացել փոքրիկ կաթնասուններին: Կենդանու թեստը բացասական է եղել AKPV-ի համար:

Alaskapox վիրուսը նահանգում հայտնաբերվել է 2015 թվականին, և դրա ախտանիշները նման են ջրծաղիկի ախտանիշներին։ Այս  վարակը հաստատվել է միայն վեց մարդու մոտ, բոլորն էլ գրանցվել են Ալյասկայի կենտրոնական Ֆեյրբենքս շրջանում: Բոլոր վարակները առաջացել են կենդանիների հետ շփման արդյունքում։

 

Համաճարակաբան դոկտոր Ջուլիա Ռոջերսի խոսքով, կենդանիները հիմնականում վարակվում են վիրուսով: Ակնկալում է, որ AKPV-ով վարակվելու դեպքերը հազվադեպ կլինեն, իսկ մահացությունը այն մարդկանց շրջանում, ովքեր իմունիտետով թուլացած են, քիչ հավանական: Փորձագետը կարծում է, որ վիրուսն ամենայն հավանականությամբ փոխանցվում է վարակված կենդանու հետ անմիջական շփման միջոցով։ Միևնույն ժամանակ Ռոջերսն ընդգծել է, որ վիրուսի մարդուց մարդու փոխանցման ապացույցներ չկան։