Ջրային դիետայի սկզբունքները
Շատ դիետոլոգներ պնդում են, որ նիհարել կարելի է՝ ընդամենը ջուրը ճիշտ օգտագործելով:
Ընդ որում՝ ավելորդ քաշից ազատվելու այս մեթոդը ոչ մի կապ չունի սոված մնալու հետ, քանի որ սնվել կարելի է սովորականի նման՝ առանց որևէ սահմանափակումների:
Անհրաժեշտ է միայն հետևել ջրի օգտագործման ստորև բերված կանոններին:
1. Սննդի ցանկացած ընդունումից առաջ անհրաժեշտ է ջուր խմել: Եթե դա թեթև ճաշ է, ապա կարելի է խմել 1 բաժակ ջուր, իսկ եթե կուշտ ընթրիք՝ 2-3 բաժակ:
2. Սննդի ընդունումից ուղիղ 2 ժամ անց անհրաժեշտ է խմել նույնքան ջուր, որքան և ուտելուց առաջ:
3. Ջրային դիետայի ընթացքում կարելի է ուտել ցանկացած ուտեստ և նույնիսկ մի փոքր ալկոհոլ, սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլային ըմպելիքի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց անհրաժեշտ է խմել 200 գրամ ջուր:
4. Ջուրը պետք է լինի չգազավորված և մաքրված: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել մի շերտ կիտրոն կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
5. Օրվա ընթացքում խմած հեղուկի քանակը (չհաշված հյութերը, թեյերն ու ապուրները) պետք է լինի 2 լիտրից ոչ պակաս և ոչ էլ ավել: 5-6 լիտր ջուրը կարող է հանգեցնել արտազատական համակարգի աշխատանքի խանգարման:
6. Ուտելու ընթացքում ցանկացած հեղուկի ընդունումը ցանկալի չէ:
7. Ավելի արագ նիհարելու համար կարելի է սննդի ցերեկային ընդունումներից որևէ մեկը փոխարինել ջրով:
Ինչպե՞ս է աշխատում ջրային դիետան
Ստամոքսը ջրով լցնելու հաշվին՝ նվազում է քաղցի զգացողությունը:
Մարդն ավելի արագ է հագենում և չի չարաշահում սնունդը:
Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը և մաքրում օրգանիզմը տոքսիններից ու շլակներից:
Մաքուր ջուր խմելու սովորությունը կնվազեցնի բարձ կալորիականությամբ ըմպելիքներ խմելու ցանկությունը:
Ջրային դիետան հակացուցված է.
սրտանոթային հիվանդությունների դեպքում,
արտազատական համակարգի հիվանդությունների դեպքում,
զարկերակային ճնշման տատանումների դեպքում:
Ջրային դիետան նիհարելու հիանալի միջոց է ալարկոտների համար: Ճշիտ «ջրային» ռեժիմն ու չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնեն շատ արագ ու հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից: