Ծխացող ավերակներ և շարունակվող որոնողափրկարարական աշխատանք։ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության ընթացքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 477 մարդ և 183 տեխնիկա։
Հրդեհը հիմնականում մարվել է, փրկարարները կարողացել են մուտք գործել դահլիճ, որտեղից բռնկվել է հրդեհը։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։
Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։