Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։

Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ», «Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։

Միրզոյանը եղել է Լեզվի տեսչության նախկին պետը: