Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի տակ քողարկված քացախ խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նախօրեին հաղորդում էր ստացվել հայկական «Ջերմուկ» հանքային ջուր խմելու հետևանքով Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին։
«Ցավոք սրտի, մի տղամարդ, ով նախօրեին հանքային ջրի շշի մեջ հեղուկով այրվածք էր ստացել կերակրափողում, մահացել է հիվանդանոցում»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Իրավապահ մարմինները և Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել դեպքի բոլոր հանգամանքները, և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր Ջերմուկ ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ անվտանգության ստուգում անցկացնելու համար։
Սահմանափակումները վերաբերում են 2023 թվականի դեկտեմբերի 28-ից արտադրված և 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը ռուսական շուկա մատակարարվող 0,5 լիտրանոց ապակե շշերի մեջ լցված ջրի վրա։