1999թ. փետրվարի 13-ին ծնված Ահմեդ Ահմեդովը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել է իր ծնողներին և կրտսեր՝ ութամյա, եղբորը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա հոգեկան խնդիրներ է ունեցել։
Ադրբեջանի դատախազության կողմից իրականացված քննչական միջոցառումների ընթացքում նաև պարզվել է, որ Ահմեդ Ահմեդովը նշված հանցավոր արարքն իրականացնելուց առաջ մեկ այլ հասցեում սպանել է իր քրոջը՝ 1997թ.ծնված Էլմիրա Ահմեդովային և նրա մանկահասակ դստերը:
Նա ձերբակալվել է։