Գիշերը թշնամու ագրեսիայի հետևանքով զոհված Երկրապահ Գագիկ Մանուկյանը դպրոցահասակ երեք երեխաների հայր էր, Կոտայքի Քասախ համայնքի բնակիչ։
Նա ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո մասնակցում էր հայրենիքի պաշտպանության, ամրացման գործին, պարբերաբար բարձրանում էր դիրքեր՝ մեր սահմանները պահելու։
Հայրենասեր մարդ էր, եթե պարբերաբար մասնակցում էր հայրենիքի պաշտպանությանը, ապա ուրիշ էլ ինչպես կարելի է նրան բնութագրել։