Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։
Ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուրդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր և հագուստ։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված էր ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն էին ցուցաբերել անվտագնության աշխատակիցները։
Ըստ Գ․ Շամշյանի, տղամարդը նշված վայրում եղել էր կնոջ և երեխայի հետ, երբ դանակահարող տղամարդը մոտեցել էր նրան և առանց որևէ բան ասելու` իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։