Ինչի՞ մասին կարող եմ աղոթել
Աստվածաշնչի պատասխանը
Դու կարող ես աղոթել ցանկացած բանի մասին, ինչը ներդաշնակ է Աստծու պահանջներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ «Ինչ էլ որ մենք խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Աղոթելիս կարո՞ղ ես նշել քո անձնական խնդիրների մասին։ Այո՛։ Աստվածաշունչն ասում է. «[Աստծու] առաջ դատարկեք ձեր սիրտը» (Սաղմոս 62։8)։
Ահա թե ինչի մասին կարող ես աղոթել
Աստծու հանդեպ հավատի մասին (Ղուկաս 17։5)։
Սուրբ ոգու, կամ՝ Աստծու գործուն ուժի մասին, որ օգնի քեզ անելու այն, ինչ ճիշտ է (Ղուկաս 11։13)։
Ուժի համար, որ հաղթահարես դժվարությունները և դիմադրես գայթակղությանը (Փիլիպպեցիներ 4։13)։
Ներքին խաղաղության կամ հանգստության համար (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
Իմաստության համար, որ ճիշտ որոշումներ կայացնես (Հակոբոս 1։5)։
Առօրյա կարիքները հոգալու օգնության համար (Մատթեոս 6։11)։
Մեղքերի ներում ստանալու համար (Մատթեոս 6։12)։