Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ՝ փոտրվարի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն էր։ Նա դարձավ 46 տարեկան։ Ինչպես է անցել Աննա Հակոբյանի ծննդյան օրը և ի՞նչ նվերներ է ստացել։ Աննա Հակոբյանը մի քանի հրապարակումներ է կատարել իր ծննդյան օրից։ Ահա լուսանկարները ՝
Աննա Հակոբյան (փետրվարի 1, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր[1], «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, «Էրատո» ջոկատի հրամանատար։
Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ[5]։ 2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում[6]։
Լրագրողական գործունեություն
2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող[6]։ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները[7], իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[6]։