Դեպքը տեղի է ունեցել ՝ Դոնի Ռոստովում։
Դոնի Ռոստովում՝ Նարիմանով փողոցում, փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մուտքը:Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Իշխանությունները հայտնել են 95 մարդու տարհանման մասին, որոնցից 26-ին ուղարկել են ժամանակավոր կացարանային կենտրոն, մնացածը հարազատների մոտ են։
Ընդհանուր առմամբ, ըստ իշխանությունների, բազմաբնակարան տանը գրանցված է 247 մարդ:
Շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խոստացել է, որ բոլոր բնակիչներին կտրամադրվի այն օգնությունը, որը «իրենց իրավունքն է օրենքով»:
1963 թվականին կառուցված տունը ճանաչվել է ոչ անվտանգ և ենթակա է եղել քանդման դեռևս 2020 թվականին։ Ըստ իշխանությունների՝ բնակիչներին առաջարկվել է տեղափոխվել այլ շենք, սակայն նրանք բոլորը հրաժարվել են։
Քննչական կոմիտեն և դատախազությունը սկսել են միջադեպի ստուգումը։