Լուսանկար, որտեղ երևում է, որ ձնամաքրման աշխատանքներ է տարվում։

 

 

Լուսանկարը արվել է Երևանում ՝ Լենինգրադյան փողոցում։

Հայաստանում ձյունը կազմում է տարեկան տեղումների 10-70 %-ը, ընդ որում, ըստ տեղի բարձրության, տոկոսը մեծանում է, Արարատյան դաշտում՝ 6-10%, միջին բարձրություններում (մինչև 2000 մ)՝ 10-20 %, 2000-3000 մ բարձրություններում՝ 20-30%, ավելի բարձր՝ 50-70 %։ Ցածրադիր շրջաններում ձյան տեղումներով օրերի թիվը տարեկան 20-25 է, Երևանում՝ 22, միջին բարձրություններում 25-40, 2000-2500 մետր բարձրություններում՝ 40-70, Արագած բլկ- ում՝ 126։ Ձյունը մաքրում է օդը, կանոնավորում հողի խոնավությունը, պաշտպանում աշնանացան մշակաբույսերը և ընդհանրապես նպաստում, որ կենդանիներն ու բույսերը կարողանան դիմակայել ձմռան սառնամանիքներին[3]։