Բուրյաթիայում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Սախուլի գյուղից 58 կմ հեռավորության վրա՝ Բայկալ լճի ջրերում։

Երկրաշարժը զգացվել է Կուրումկանսկի, Բարգուզինսկի, Սեւերո-Բայկալսկի շրջաններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Սևերոբայկալսկում և Ուլան-Ուդեում։

Միջադեպի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։