«Արևելք»-ը թելեգրամյան իր էջում հայտնում է. «Բեյրութի աղբյուրները հաղորդում են, որ մենակատար, դպրուհի Անի Նալբանդյանը կիրակի օրը սովորականի նման մասնակցել է Սուրբ Պատարագի արարողությանը, որի ընթացքում նրա վիճակը կտրուկ վատացել է ու, ընկնելով գետնին, մա հացել:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ 47-ամյա Անի Նալբանդյանն առողջական խնդիրներ չի ունեցել։
Մանուկ հասակից նա ներգրավված է եղել թաղի եկեղեցական կյանքում, որպես դպրուհի մասնակցել է Բեյրութի «Հայաշեն» թաղամասում գտնվող Սուրբ Հովաննու Կարապետ եկեղեցու արարողություններին ու հանդես եկել որպես պատարագի մասնակից-մենակատար։
Պատանի հասակում Անի Նալբանդյանը նույն գործունեութեամբ մասնակցել է Բուրջ Համուդի Սիս թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվող արարողություններին, եղել է ավագ դպրուհի։
Նաև մաս է կազմել շրջանի ՀՅԴ «Ռոստոմ» կոմիտեությանը, եղել է հավատավոր անդամ։
Անին ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Լիբանանում տիրող դժվարին պայմանները, տնտեսական բարդ դրությունը ու նաև ապագային առնչվող մեծ հարցադրումներն ամեն օր ավելի են ծանրացնում տեղի հայկական համայնքի անդամների կյանքը, որոնցից շատեր ունեն տարբեր մակարդակի հոգսեր։ Շատերը երիտասարդների անակնկալ մահերը կապում են այս իրավիճակի հետ»: