Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։

Հրկիզել են խաղահրապարակը, կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Արթուր Գրիգորյանը, ովքեր դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։ Վերջիններս մարել են կրակը, սակայն խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։Դեպքի մասին տեղեկանալով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հանձնարարականով ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները՝ վնասի չափը գնահատելու համար։ Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։