Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ համայնքից էր։
Վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքից ժամեր առաջ տղան խոսել է ընտանիքի հետ, որից հետո ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել Բենիամինի հետ։
«Բենիամինը արդեն զորացրվում էր, նրա զորացրման օրն է դեպքը եղել, ասել են սարից իջի, որ գնաս տուն, մնացել է ձյան տակ, այլ մանրամասներ էլ չեն ասում։ Շատ լավ երեխա էր, երաժիշտ էր, դհոլ էր նվագում, երգում էր։ Հենց այսօր արդեն պետք է զորացրվեր»,- ասաց Հովհաննիսյանը։
Բենիամինը տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր և եղբայր: