ԽՈՅԵՐ
Ընտանեկան միության մեջ մի վախեցեք ցույց տալ ձեր զգացմունքները, հաճոյախոսություններ եւ նվերներ տալ ձեր երկրորդ կեսին եւ կազմակերպել ժամադրություններ:
ՑՈՒԼԵՐ
Ոչ մի դեպքում մի պարտադրեք, մի եղեք հոգնեցուցիչ եւ ձանձրալի: Փորձեք որսալ ձեր զուգընկերոջ տրամադրության ցանկացած փոփոխություն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե ուշադիր նայեք ձեր շրջապատին, անպայման կնկատեք ձեզնով հետաքրքրվող մարդու։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Անծանոթ վայրում, որտեղ շրջապատված կլինեք տարբեր մարդկանցով, առանց միմյանցից շեղվելու, դուք հատկապես մտերիմ կզգաք ձեր զուգընկերոջ հետ։ Ձեր զգացմունքները կսրվեն, ձեր նախկին կիրքը կվերադառնա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր էմոցիոնալ վիճակը, ամենայն հավանականությամբ, ամբողջովին կայուն չի լինի։ Միգուցե դա կլինի սիրելիի հետ հարաբերությունների խզման հետեւանք։
ԿՈՒՅՍԵՐ
Բարդ շրջան է սպասվում սիրելիի հետ հարաբերություններում։ Կոնկրետ պատճառ չկա, ամբողջը միասին է՝ ֆինանսական խնդիրներ, կուտակված դժգոհություններ եւ խանդ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Երեկոյան սպասեք ռոմանտիկ հանդիպման, որը սահուն կվերածվի ժամադրության։ Կյանքը նոր իմաստ կստանա, դուք կլցվեք կենսական էներգիայով։
ԿԱՐԻՃՆԵՐ
Զրուցեք, նոր ընկերներ ձեռք բերեք: Նոր ծանոթները ձեզ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը շուտով օգտակար կլինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Անպայման կազմակերպեք անակնկալ, ժամադրություն։ Դուք այնքան քիչ ժամանակ եք անցկացնում միասին, որ պարզապես անհրաժեշտ է ցնցել ձեր զգացմունքները:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Շատ ժամանակ տրամադրեք ձեր երեխաներին, օգնեք նրանց հաղթահարել ուսումնական դժվարությունները: Միասին զբոսնեք այգում, գնացեք սահադաշտ կամ կինոթատրոն․ այդպես դուք հիանալի ժամանակ կանցկացնեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Պետք է միասին ինչ-որ ուղեւորություն ծրագրեք, հիանալի ժամանակ կանցկացնեք, հեռվից կնայեք ձեր խնդիրներին, դրանք ձեզ աննշան եւ հեշտությամբ լուծելի կթվան։
ՁԿՆԵՐ
Աշխատեք առավելագույն անձնական ժամանակ տրամադրել ձեր հարաբերություններին, աշխատանքային խնդիրներ չներառեք դրանց մեջ։