Երևանից, Մոսկվայից, Բաքվից և Թեհրանից մեկնած ինքնաթիռները մառախուղի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։
««Georgian Airways» ավիաընկերության Մոսկվա-Թբիլիսի չվերթն ուշացումով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, իսկ «Air Dilijans», «AZAL» և «Qeshm Air» ավիաընկերությունների ինքնաթիռները վերադարձել են այն օդանավակայաններ, որտեղից մեկնարկել են չվերթերը»,-ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ այս պահին օդանավակայանն անցել է բնականոն աշխատանքի։