Շոտլանդիայում բուժքույրը դանակով հարվածել է ինքն իրեն՝ հույս ունենալով փոխհատուցում ստանալ հիվանդանոցից, որտեղ աշխատում էր, գրում է Mirror-ը։
Դոննա Մաքսվելն ասել է, որ իր վրա դանակով հարձակվել է հոգեկան խանգարում ունեցող պացիենտը: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է գործի հետաքննությունը և մի քանի շաբաթ անց ձերբակալել կնոջը։
Հետաքննությունը եզրակացրել է, որ Դոննան դիտավորությամբ ինքն իրեն վնասել է՝ հիվանդանոցից փոխհատուցում ստանալու համար։ Բացի այդ, խուզարկության ժամանակ սպաները պարզել են, որ շոտլանդուհին համացանցում որոնումներ է կատարել կնոջ անատոմիայի և փոխհատուցում պահանջելու մասին, որոնք հետագայում ջնջվել են:
Մաքսվելին մեղադրանք է առաջադրվել կեղծ ցուցմունքներ տալու և իրավապահների ժամանակը վատնելու մեջ։ Նրա գործով առաջին նիստը տեղի կունենա փետրվարին։