Մահացել է Դ.Ի. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրենը և «Սպուտնիկ-V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողներից մեկը՝ Բորիս Նարոդիցկին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Հաղորդվում է, որ գիտնականը 82 տարեկան էր։ Սակայն նրա մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։
Ըստ հրապարակման՝ Նարոդիցկին համարվում էր մարդու ադենովիրուսի ռուսական վեկտորային հարթակի «հայր–հիմնադիրը»։ Հենց դրա հիման վրա է ստեղծվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութը 2020 թվականին։