Խնդրում եմ մաքսիմալ տարածել
Սիրելի ընկերներ, մեր ժպտերես ու լուսավոր Կարենը ձեր բոլորի աջակցության կարիքն ունի։ Երեխան ծնված օրվանից ունի աղեստամոքսային համակարգի լուրջ խնդիրներ, հաճախակի արյունահոսություններ, որն առիթ է հանդիսանում հաճախակի հոսպիտալացումների:
2021թ-ի հունվարից երեխան բուժվել է «Արաբկիր» ԲՀ-ում, սակայն այն արդյունավետ չի եղել, և բուժող բժիշկների առաջարկով ու ձեզնից շատերի աջակցությամբ երեխան տեղափոխվել է Մոսկվա: Երկարատև բուժման կուրսից ու բազմաթիվ վիրահատություններից հետո երեխան ցավոք դեռևս չունի վերջնական ախտորոշում և գնալով վիճակն էլ ավելի է վատանում՝ սպառնալով արդեն կյանքին:
«Արաբկիր» ԲՀ-ի բժիշկների հետ քննարկման արդյունքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armeniaը դիմել է Փարիզի լավագույն կլինիկաներից մեկին և ստացել առաջարկ, որի արժեքը կազմում է 14,900,000 դրամ: Մենք պետք է այս գումարը հնարավորինս շուտ հավաքենք և երեխային ուղարկենք Փարիզ, քանի դեռ նրա առողջական վիճակը դա թույլ է տալիս:
Սիրելի բարեկամներ, Կարենն այս տարիների ընթացքում աննկարագրելի մեծ փորձությունների միջով է անցել՝ հույս ունենալով շուտափույթ ապաքինման: Եկեք միասին երեխային ապրելու ու անհոգ մանկություն վայելելու հնարավորություն տանք: Վստահ եղեք, որ բարության բումերանգը բազմապատկված արագությամբ վերադառնալու է ձեզ ու ձեր ընտանիքներին։
Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/3H8CU5r
Ինչպես նաև հետևյալ կերպ.
ArCa - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
Idram - 265680346 (ստացող՝ Արմեն Մարտիրոսյան)
Սբերբանկ - 2202202319256560 (ստացող՝ Елена Гагиковна)
Stripe (առկա է Apple Pay, Google Pay)՝ https://rb.gy/1gjq4k (ԱՄՆ-ից կատարված փոխանցումների դեպքում կտրվի հարկերից նվազեցնելու հնարավորություն)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, Ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Կարեն Եսայանի բուժման նպատակով»)
AMD - 1570070033850100
USD - 1570070033850101
EUR - 1570070033850146
Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝՝ https://bit.ly/4awiIrA
Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://rb.gy/k0r6kw