Միլիոնատեր բլոգեր և կրիպտո-գործարար Սերգեյ Կոսենկոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում իր երկու ամսական որդուն նետում է ձնակույտի մեջ։ Օգտատերերը չեն գնահատել կրեատիվը և սկսել են սպառնալ նրան կալանքով։ Այժմ նա հարցում է անցկացնում բաժանորդների շրջանում, թե կադրում տիկնիկն էր, թե իր որդին։ Այդ մասին գրում է MSK1.RU-ն։

«Բոլոր անհանգստացածներին, Լեոն արդեն քնած է։ Երեխաները ձյուն են սիրում: Եվ նա շատ ուրախ է»,-գրել է Կոսենկոն հրապարակումից հետո:

Մինչ հրապարակումը Կոսենկոն ասել էր, որ մտադիր է նկարահանել Instagram-ի «ամենահայտնի տեսահոլովակը», որի գլխավոր դերը կունենա իր որդին։ Իսկ մեկնաբանություններում ստանալով բացասական արձագանքներ և խնամակալության սպառնալիքներ՝ նա վրդովվել է. «Իսկապե՞ս ինչ-որ մեկը հավատում էր, որ ես իմ սեփական երեխային ձյան մեջ կգցեմ»:

Մինչդեռ մանկաբույժ Եկատերինա Յակովլևան ասել է, որ նման նետումները մահացու են երեխաների համար։

«Եթե սա կենդանի երեխա է, ապա դա կարող է հանգեցնել ուղեղի աքսոնալ տրավմատիկ վնասվածքի և ցնցված մանկական համախտանիշի, որոնք անդառնալի հետևանքներ են ունենում»,- նշել է բժիշկը։

Մանկաբույժի խոսքով՝ դեմքին ձյունը կարող է առաջացնել մաշկի ցրտահարություն, աղիքային վարակ և անգամ ռեֆլեքսիվ շնչառության կանգ։

«Եթե սա տիկնիկ է, ապա սա թակոց է կրկնակի հատակից: Որովհետև երեխաների նկատմամբ բռնությամբ դիտումներ ապահովելը բոլոր տեսակի սահմաններից դուրս է»,- ասել է Յակովլևան: