Բաստան Ամանորը դիմավորել է Դուբայում՝ ընտանիքի հետ։ Ճիշտ է, ամանորյա տոներն այնքան ուրախ չէին, որքան կցանկանային։

Ելենա Վակուլենկո-Պինսկայան ասել է, որ իրենց կրտսեր դուստրը ծանր հիվանդ է։ Վասիլիսան աղիքային վարակի պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Բայց, բարեբախտաբար, աղջիկն այժմ տանն է։ «Ես ունեմ լավագույն ամուսինն ու հայրիկը: Ես երբեք չեմ կասկածել դա, բայց նման իրավիճակներում ավելի շատ եմ համոզվում»,- գրել է Բաստայի կինը՝ հրապարակելով նրա լուսանկարը հիվանդանոցից։Հիշեցնենք, որ Բաստան ու Ելենան ամուսնացել են 2009թ. Եվ նույն թվականին նրանք առաջին անգամ ծնող դարձան. ծնվեց նրանց դուստրը՝ Մարիան։ Իսկ չորս տարի անց ծնվեց Վասիլիսան: Բաստան մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե որքան երջանիկ է իր սիրելիի հետ։ «Իմ կինն անմիջական և համարձակ մարդ է, ասում է այն ամենը, ինչ մտածում է, որ անհրաժեշտ է, և դա ինձ շատ է դուր գալիս։ Նա հոգատար է, ազնիվ, իսկական ընկեր և նվիրված կին»,- ասել է արտիստը։