Մոսկվայի կենտրոնում՝ Ռիժսկայա երկաթուղային կայարանի մոտ, գնացքը վրաերթի է ենթարկել երեք մարդու: Այս մասին հայտնում է Газета-ն։

Նախնական տվյալներով՝ տուժածները ստացած վնասվածքներից մահացել են։ Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։