Լույս աշխարհ է եկել Միշոյի ու ամերիկահայ հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի երկրորդ զավակը: Նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Էլինա: Այս մասին հայտնել է Սոնան՝ Instagram-ում հրապարակելով իր եւ նորածին դստեր մասնակցությամբ տեսանյութ՝ նշելով, որ արդեն տանն են:
«Մի՞թե նրանք չգիտեն, որ 9 ամիս անց ես իսկական խմիչքի կարիք ունեմ»,-կատակել է Սոնան,-«Այլ կերպ ասած՝ ես եւ Ալեքի փոքրիկ քույրիկը՝ Էլինան, արդեն տանն ենք»,-հավելել է հաղորդավարուհին:
Նշենք, որ զույգը նաև որդի ունի՝ Ալեքը։