Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։ Վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական էջը։
Զեկույցի համաձայն՝ ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։
Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։
Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։