Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխտակիցները Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն:

Այս պահին ժամանած սակրավուրները վնասազերծում են ականներով լի արկղը և այն պետք է տեղափոխեն անվտանգ վայր:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: