Սանկտ Պետերբուրգում 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կինոռեժիսոր Օլեգ Ռյաբոկոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա մահվան պատճառը չի նշվում։
Ռյաբոկոնը ծնվել է 1939թ: 1972 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտի դերասանական և ռեժիսուրայի բաժինը։
Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Ալի-Բաբան և 40 ավազակները», որի դերակատարներից են Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը։