Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք՝ կիսվելով իր մասին 10 փաստով:
«1.Ես միշտ ժպտում եմ, ասում են՝ անգամ քնած ժամանակ:
2.Օրվա մեջ պետք է խմեմ գոնե 1 անգամ սառը ամերիկանո: Զզվում եմ կապուչինոյից:
3.Ինչքան էլ ակտիվ և ուրախ տեսակ եմ, չեմ սիրում գնալ մարդաշատ վայրեր՝ դեռ մանկուց, ինձ համերգներին, միջոցառումներին քիչ կտեսնեք: Ընտանեկան հավաքույթների կողմնակից եմ:
4.Չեմ սիրում ծաղիկներ ստանալ:
5.Վաղ ժամերի մարդ չեմ: Քնկոտ եմ և չեմ սիրում շուտ արթնանալ, ռեկորդս եղել է 18 ժամ քնած մնալը:
6.Պարտաճանաչ եմ միայն մասնագիտական հարցերում:
7.Սիրում եմ մեղր ուտել:
8.Միշտ ես եմ կազպակերպում մեր ընկերական հավաքույթների խելառ մտքերն ու ցանկությունները:
9.Մարդիկ կամ ինձ շատ սիրում են կամ ոչ՝ միջին էմոցիա չկա իմ նկատմամբ, երբ ինձ հետ չեն լինում ջերմ ես կարծես միտումնավոր այնպես եմ ինձ պահում, որ ավելի չսիրեն, երբ ջերմ են լինում իմացեք,որ ես ինձ այդ ջերմությունից կորցնում եմ՝ սկսելով լիքը դրական տալ դիմացինիսզ:
10.Նկարները անչափ սիրել եմ, բայց նկարել ենք 2022 թվականի դեկտեմբերին»,- գրել է դերասանուհին: