Սիլվեստր Ստալոնեն վաճառում է Կալիֆորնիայի Լա Կինտա քաղաքում գտնվող իր տունը 3,35 միլիոն դոլարով, մոտավորապես 1,15 միլիոն դոլարով ավելի քիչ, քան վճարել էր դրա համար մեկ տասնամյակ առաջ:

Միջերկրածովյան և տոսկանական ոճի վիլլան ունի 4889 մ² մակերես, ներառյալ չորս ննջասենյակ և հինգ լոգարան:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլիվուդյան դերասանը կալվածք է գնել Ֆլորիդայի Փալմ Բիչ ծովափին։ Շքեղ անշարժ գույքի արժեքը կազմել է 35 մլն դոլար։